Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ակումբային մարզաբազայում մարզումային հանդիպում է անցկացրել իտալական C Սերիայի A խումբը ներկայացնող «Պերգոլետեզեի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության է հասել 8:0 հաշվով։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կատարել է 2 գոլային փոխանցում։
Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» օգոստոսի 13-ին կհյուրընկալվի ուժեղագույնների լիգա վերադարձած «Լեչեին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում