00:11  ,  29 հուլիսի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Պոգոնը» պարտվեց՝ 0:4, Բիչախչյանը մասնակցեց երկրորդ կեսին

Լեհական «Պոգոնը» դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից։ Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Շչեցինի թիմը հյուրընկալվեց դանիական «Բրոնդբյուին» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին՝ մասնակցելով երկրորդ խաղակեսին։ «Բրոնդբյուն» երկուական գոլ խփեց ամեն խաղակեսում։

Առաջին խաղում «Պոգոնը» Լեհաստանում խաղացել էր ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում