Լեհական «Պոգոնը» դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից։ Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Շչեցինի թիմը հյուրընկալվեց դանիական «Բրոնդբյուին» եւ պարտություն կրեց 0:4 հաշվով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին՝ մասնակցելով երկրորդ խաղակեսին։ «Բրոնդբյուն» երկուական գոլ խփեց ամեն խաղակեսում։
Առաջին խաղում «Պոգոնը» Լեհաստանում խաղացել էր ոչ ոքի՝ 1:1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում