Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:
Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 64:70 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին:
18 թիմերի պայքարում Հայաստանը գրավեց 16-րդ տեղը, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ 17 միավորով
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում