Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի էստոնական «Պայդեն»։
Որակավորման առաջին փուլում «Պայդեն» պայքարից դուրս թողեց Թբիլիսիի «Դինամոյին»։
Այդ դիմակայության առաջին խաղում «Դինամոն» Վրաստանում պարտվել էր 2:3 հաշվով։ Պատասխան խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 2:2։
«Արարատ-Արմենիա» - «Պայդե» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 21-ին Երեւանում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում