Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Իբիցայում հանգստի ժամանակ պատահական հանդիպում է ունեցել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի հետ, հաղորդում է AS-ը։ Զրույցի վերջում Լեւանդովսկին Չավիին ասել է, որ շատ է ցանկանում խաղալ «Բարսելոնայում»։
«Բավարիան» մերժել է «Բարսելոնայի» 3 առաջարկները՝ տրանսֆերի համար պահանջելով առնվազն 50 միլիոն եվրո։
Ավարտված մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել 46 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում