20:38  ,  21 հունիսի, 2022

«Արսենալը» ներկայացրեց Ֆաբիու Վիեյրային (ֆոտո, վիդեո)

Լոնդոնի «Արսենալը» ներկայացրեց 40 միլիոն եվրոյով պորտուգալական «Պորտուից» ձեռք բերած կիսապաշտպան Ֆաբիու Վիեյրային։

22-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Ֆաբիու Վիեյրան «Պորտուի» հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում