11:28  ,  6 հունիսի, 2022

«Ռոման» 3 տարվա պայմանագիր է առաջարկել Իսկոյին

Իտալական «Ռոման» բանակցում է Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած իսպանացի կիսապաշտպան Իսկոյի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

Հռոմեական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։

«Ռոման» պատրաստ է Իսկոյի հետ կնքել երեք տարվա պայմանագիր։

Իսկոն «Ռեալում» հանդես էր գալիս 2013 թվականից։ Ավարտված մրցաշրջանում նա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում