10:58  ,  26 ապրիլի, 2022

Կարեն Խաչանովը շնորհակալություն է հայտնել սերբ երկրպագուներին

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել սերբ երկրպագուներին Բելգրադի մրցաշարի մասնակցությունից հետո։

«Շնորհակալ եմ շատ ջերմ ընդունելության համար, Բելգրադ։ Շատ հաճելի էր խաղալ ձեր առջեւ անցած շաբաթ Սերբիայում»,- գրել է հայ թենիսիստը։

Բելգրադի մրցաշարում Կարեն Խաչանովը հասել էր կիսաեզրափակիչ եւ պարտվել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի (6:4, 1:6, 2:6)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում