Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում առաջատար «Արարատ-Արմենիան» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։
«Արարատ-Արմենիան» 24 խաղից հետո 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Արարատը» երրորդն է՝ 38 միավոր։
Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 27-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 3։1
Ալեմաո, 27, Մաիլսոն Լիմա, 51, Վսեւոլոդ Երմակով, 68, ինքնագոլ - Ռազմիկ Հակոբյան, 42
Հեռացումներ․ Պերեյրա դա Կոնսեսայո («Արարատ-Արմենիա»), 41, երկրորդ դեղին քարտ, Իսա Ալիյու («Արարատ»), 63, երկրորդ դեղին քարտ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում