17:34  ,  6 ապրիլի, 2022

ԵԱ․ Գաբրիել Սարգսյանն ու Խայմե Սանտոս Լատասան արագ ոչ ոքի խաղացին

Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով խաղաց իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի հետ (ուղիղ)։ Շախմատիստները 6 քայլից համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Հայ գրոսմայստերը 11 հնարավորից  8,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ կսպասի վերջին տուրից առաջ 8 միավոր ունեցող գերմանացի Մատիաս Բլյուբաումի եւ խորվաթ Իվան Սարիչի (7,5 միավոր) դիմակայության արդյունքին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում