Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով խաղաց իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի հետ (ուղիղ)։ Շախմատիստները 6 քայլից համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։
Հայ գրոսմայստերը 11 հնարավորից 8,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ կսպասի վերջին տուրից առաջ 8 միավոր ունեցող գերմանացի Մատիաս Բլյուբաումի եւ խորվաթ Իվան Սարիչի (7,5 միավոր) դիմակայության արդյունքին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում