21:16  ,  16 մարտի, 2022

Վահան Բիչախչյանը ավտոմեքենա է նվեր ստացել «Պոգոնից» (ֆոտո)

«Պոգոնի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական ակումբից ավտոմեքենա է նվեր ստացել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել էր ակումբի եւ Լեհաստանի առաջնության լավագույն խաղացող փետրվարին տեղի ունեցած հանդիումների արդյունքում։

«Պոգոնի» նորեկն անցած ամիս մասնակցել է 4 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում