Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Օսասունայի» հետ։ Չավիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։0 հաշվով։
Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ Աչքի ընկան նաեւ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանն ու իսպանացի կիսապաշտպան Ռիկի Պուչը։
«Բարսելոնան» (27 խաղ) 51 միավորով երրորդն է, «Օսասունան» (28 խաղ) 11-րդն է՝ 35 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Բարսելոնա» - «Օսասունա»՝ 4։0 (տեսանյութ)
Ֆերան Տորես, 14, 11մ, 21, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 28, Ռիկի Պուչ, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում