11:14  ,  11 մարտի, 2022

Ինդիան Ուելս․ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում ռուսաստանցի Կարեն Խաչանովը կմեկնարկի երկրորդ շրջանից։ Հայ թենիսիստի մրցակիցը կլինի ամերիկացի Ջենսոն Բրուքսբին, որն առաջին շրջանում 6։1, 6։4 հաշվով հաղթեց իսպանացի Ռոբերտո Կարբալյես-Բաենին։

Խաչանով - Բրուքսբի հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին։

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մարտի 20-ին։ Մրցանակային հիմնադրամը 8,5 միլիոն դոլար։

Ինդիան Ուելսում հանդես կգան նաեւ ռուսաստանցիներ Անդրեյ Ռուբլյովը, Ասլան Կարացեւը եւ աշխարհի առաջին ռակետ Դանիիլ Մեդվեդեւը։ Բոլորը չեզոք կարգավիճակում են, առանց Ռուսաստանի դրոշի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս