17:01  ,  10 մարտի, 2022

«Արարատ-Արմենիայի» եւ «Փյունիկի» հաղթանակները

Հայաստանի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Նորավանքի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան Բուրկինա Ֆասոն ներկայացնող կիսապաշտպան Զաքարիա Սանոգոն եւ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։

20 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նորավանքը» (19 խաղ) 8-րդն է՝ 11 միավոր։

«Փյունիկը» հյուրընկալվեց «Նոային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 27-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։

«Փյունիկը» 20 խաղից հետո 47 միավորով երկրորդ տեղում է։ «Նոան» (19 խաղ) 24 միավորով 5-րդն է։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Նոա» - «Փյունիկ»՝ 0։1

Սերժ Դեբլե, 27

«Նորավանք» - «Արարատ-Արմենիա»՝ 0։2

Զաքարիա Սանոգո, 19, Յուսուֆ Օտուբանջո, 28

Մարտի 9

«Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 0։0

Մարտի 11

«Վան» - ԲԿՄԱ՝ 15։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով