Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 21-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունեց «Նոային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
Արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի 21-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ալեշանդրե Օլիվեյրան։ Պատասխան գոլը 49-րդ րոպեին խփեց 19-ամյա պաշտպան Արսեն Գալստյանը։
18 խաղից հետո «Նոան» 24 միավորով 5-րդն է։ ԲԿՄԱ-ն (19 խաղ) վերջինն է՝ 9 միավոր։
Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
ԲԿՄԱ - «Նոա»՝ 1։1
Արսեն Գալստյան, 49 - Ալեշանդրե Օլիվեյրա, 6
«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 17։00
Մարտի 5
«Արարատ» - «Ուրարտու»՝ 0։0
«Ալաշկերտ» - «Վան»՝ 2։0
Արտակ Եդիգարյան, 34, 11մ, Վահագն Այվազյան, 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում