16:03  ,  6 մարտի, 2022

ԲԿՄԱ-ն ու «Նոան» հաղթողին չպարզեցին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 21-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունեց «Նոային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի 21-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ալեշանդրե Օլիվեյրան։ Պատասխան գոլը 49-րդ րոպեին խփեց 19-ամյա պաշտպան Արսեն Գալստյանը։

18 խաղից հետո «Նոան» 24 միավորով 5-րդն է։ ԲԿՄԱ-ն (19 խաղ) վերջինն է՝ 9 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 21-րդ տուր

ԲԿՄԱ - «Նոա»՝ 1։1

Արսեն Գալստյան, 49 - Ալեշանդրե Օլիվեյրա, 6

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 17։00

Մարտի 5

«Արարատ» - «Ուրարտու»՝ 0։0

«Ալաշկերտ» - «Վան»՝ 2։0

Արտակ Եդիգարյան, 34, 11մ, Վահագն Այվազյան, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում