21:15  ,  2 մարտի, 2022

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայում

Հայաստանի թիմի բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը մեդալով է վերադարձել Բուլղարիայում անցկացված Ստրանջայի 73-րդ միջազգային մրցաշարից, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Անի Հովսեփյանը հասել է մինչև կիսաեզրափակիչ և նվաճել բրոնզե մեդալ:

Թիմը Բուլղարիա էր մեկնել մարզիչ Հակոբ Մելքոնյանի ղեկավարությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում