Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն թվիթերյան գրառումով գովել է ակումբակից, Մարոկկոյի հավաքականի խաղացող Աշրաֆ Հակիմիին, որը հաղթական գոլի հեղինակ է դարձել Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։ Մարոկկոն 2։1 հաշվով հաղթել է Մալավիին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։
«Աշրաֆ Հակիմի։ Աշխարհի լավագույն աջ պաշտպան։ Բարի գիշեր տղաներ»,- գրել է Մբապեն։
Քառորդ եզրափակիչում Մարոկկոյի մրցակիցը կլինի Կոտ դ՛Իվուար – Եգիպտոս զույգի հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում