Կամերունում ընթացող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլը։
F խմբի երրորդ տուրում Մալիի հավաքականը 2։0 հաշվով պարտության մատնեց Մավրիտանիային եւ 7 միավորով գրավեց առաջին տեղը։ Նույնքան միավոր ունի նաեւ Գամբիան, որը 1։0 հաշվով հաղթեց Թունիսին եւ զբաղեցրեց երկրորդ տեղը։
Թունիսը 3 միավորով երրորդն է եւ լավագույն արդյունքով երրորդ տեղ գրաված եւ փլեյ-օֆֆ դուրս եկած չորս թիմերից մեկն է։
Աֆրիկյան ազգերի գավաթ, F խումբ, երրորդ տուր
Մալի - Մավրիտանիա՝ 2։0
Մասադիո Այդարա, 2, Իբրաիմա Կոնե, 49, 11մ
Գամբիա - Թունիս՝ 1։0
Աբլի Ջալոու, 90+3
Չիրացրած 11մ՝ Սեյֆեդինե Ժազիրի (Թունիս), 45+1
Հեռացում՝ Ֆարուկ Բեն-Մուստաֆա (Թունիս), 45+3
Մրցաշարային դրություն․ Մալի՝ 7 միավոր, Գամբիա՝ 7, Թունիս՝ 3, Մավրիտանիա՝ 0։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում