15:33  ,  13 հունվարի, 2022

Թոմաս Տուխել. Հրաշալի նվաճում է

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ երկրորդ հաղթանակն ու եզրափակիչ դուրս գալը։

«Չելսին» 6-րդ մրցաշրջանում անընդմեջ դուրս է գալիս գավաթային մրցաշարի եզրափակիչ։

«Հրաշալի նվաճում է, համեստություն անելու կարիք չեմ տեսնում։ Կարեւոր է չդառնալ ինքնավստահ, քանի որ դա շատ արագ պատժվում է։ Մենք վայելում ենք «Չելսիի» նման ակումբ ներկայացնելու հնարավորությունը։ Ակումբն ունի մեծ հավակնություններ։

Կարեւոր է միշտ աշխատելը, կատարելագործվելը, ինչը երկարատեւ եւ աշխատատար գործընթաց է։ Մեր թիմում հավաքված են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, եւ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք հաջողության»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը։

Պատասխան խաղում «Չելսին» «Տոտենհեմին» հաղթել է 1։0 հաշվով, առաջին խաղում հաղթել էր 2։0 հաշվով։

Եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը կլինի «Լիվերպուլ» - «Արսենալ» դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English