Վարշավայում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնության 7-րդ տուրում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սպիտակներով մրցեց Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ պարտության մատնեց 53-րդ քայլում։
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ մրցամարտում պաշտպանելուց հետո Մագնուս Կարլսենը հայտարարել էր, որ հաջորդ չեմպիոնական մրցամարտին կմասնակցի, եթե հավակնորդը լինի Ֆիրուջան։
7-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը, որը վաստակել է 5,5 միավոր եւ կեսական միավոր է հետ առաջատարներ Մագնուս Կարլսենից ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում