Վարշավայում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Սամվեր Տեր-Սահակյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։
65-րդ քայլում ավարտված պարտիայում խաղատախտակին մնացին միայն արքաները։
Առաջին տուրում Սամվել Տեր-Սահակյանը սեւերով պարտության էր մատնել լեհ Յոնաշ Բաումին։
Հայաստանի ներկայացուցիչներից 1,5-ական միավոր ունեն նաեւ Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, նաեւ առաջին անգամ ԱՄՆ-ը ներկայացնող Լեւոն Արոնյանը։ Դեկտեմբերի 26-ին կանցկացվի եւս 3 տուր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում