Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը՝ վերջինն ավարտվող տարում։ Հայաստանի հավաքականն իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ տարին կավարտի 92-րդ տեղում։
2020 թվականը Հայաստանի հավաքականն ավարտել էր 99-րդ տեղում։
Առաջատարը Բելգիայի հավաքականն է։ Լավագույն տասնյակում են նաեւ Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան, Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Դանիան ու Նիդերլանդները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում