14:47  ,  23 դեկտեմբերի, 2021

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը տարին ավարտեց 92-րդ տեղում, առաջատարը Բելգիան է (ֆոտո)

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը՝ վերջինն ավարտվող տարում։ Հայաստանի հավաքականն իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ տարին կավարտի 92-րդ տեղում։

2020 թվականը Հայաստանի հավաքականն ավարտել էր 99-րդ տեղում։

Առաջատարը Բելգիայի հավաքականն է։ Լավագույն տասնյակում են նաեւ Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան, Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Դանիան ու Նիդերլանդները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում