Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Սպեցիային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։
Արդեն 6-րդ րոպեին հաշիվը բացեց անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը, որին գոլային փոխանցում կատարեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ 56-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանյեսը, որն օգտվեց ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուի փոխանցում։ Ավելացված ժամանակում «Ռոմայի» երրորդ գոլը խփեց հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը, սակայն նրա կողմից ձեռքով խաղ գրանցվեց եւ երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ռոման» 28 միավորով 6-րդն է։ Նույնքան միավոր ունի 7-րդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսը»։ «Սպեցիան» 17-րդն է՝ 12 միավոր։
Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր
«Ռոմա» - «Սպեցիա»՝ 2։0 (տեսանյութ)
Կրիս Սմոլինգ, 6, Ռոժեր Իբանյես, 56
45,000 at the Olimpico tonight!
— AS Roma English (@ASRomaEN) December 13, 2021
#ASRoma #RomaSpezia pic.twitter.com/uAlSxBjlll
A day for the defence!
— AS Roma English (@ASRomaEN) December 13, 2021
Both goals and the clean sheet too!#ASRoma #RomaSpezia pic.twitter.com/kcRwNHSIRv
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում