13:12  ,  3 դեկտեմբերի, 2021

Օբամեյանգ․ Հիասթափված ենք արդյունքից, քանի որ շատ լավ էինք խաղում

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 2։3 հաշվով պարտությունը Անգլիայի առաջնության 14-րդ տուրում։

«Հիասթափված ենք, քանի որ շատ լավ էինք խաղում։ Կարող էինք հասնել դրական արդյունքի, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» նման բարձրակարգ թիմի հետ դիմակայությունում պետք է կատարյալ խաղալ ե՛ւ պաշտպանությունում, ե՛ւ հարձակման գծում։

Առաջին խաղակեսի վերջում շատ էինք նահանջում պաշտպանությունում եւ գոլ բաց թողեցինք։ Երկրորդ խաղակեսում բնավորություն դրսեւորեցինք եւ վերականգնեցինք հավասարությունը, բայց այսպիսի հանդիպումներում պետք է իրացնել հնարավորությունները եւ ձգտել գոնե ոչ ոքի արդյունքի։

«Էնֆիլդում» «Լիվերպուլի» դեմ հանդիպման համեմատ, այս անգամ ավելի լավ խաղացինք։ Մենք ցույց տվեցինք մեր խաղը եւ արժանի էինք ավելիին»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Արսենալը» «Լիվերպուլին» պարտվել էր 0։4 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ