Փարիզում անցկացվող France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում հայտնի դարձավ տարվա լավագույն դարպասապահի՝ Լեւ Յաշինի անվան մրցանակի դափնեկիրը։
Լավագույն ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի 22-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման է։
The 2021 #tropheeyachine ranking #ballondor pic.twitter.com/EayyXWPs60
— Ballon d'Or #ballondor (@francefootball) November 29, 2021
Լեւ Յաշինի անվան մրցանակն առաջին անգամ շնորհվել էր 2019-ին։ Առաջին դափնեկիրը անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերն էր։ 2020-ին մրցանակաբաշխությունը չի անցկացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Հիշեցնենք, որ տարվա լավագույն հարձակվողին մրցանակը ստացել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է «Բարսելոնայի» 19-ամյա իսպանացի կիսապաշտպան Պեդրին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում