«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ չի մասնակցի թենիսի 2022թ․ Ավստրալիայի բաց առաջնությանը, Le Matin-ը։
40-ամյա շվեյցարացի մարզիկը ծնկի վիրահատության պատճառով ժամանակից շուտ էր ավարտել այս մրցաշրջանը Ուիմբլդոնի մրցաշարից հետո, որի քառորդ եզրափակիչում պարտվեց լեհ Հուբերտ Հուրկաչին։
AusOpen-ը կանցկացվի հունվարի 17-ից 30-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում