23:03  ,  7 նոյեմբերի, 2021

Մ23 ԱԱ. Մարտին Սիմոնյանը բրոնզե մեդալ չնվաճեց

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ Մարտին Սիմոնյանը չկարողացավ բրոնզե մեդալ նվաճել:

125 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց ռուսաստանցի Սայպուդին Մագոմեդովի հետ եւ առաջին մրցափուլում պարտվեց 0:10 հաշվով: Գոտեմարտը տեւեց 44 վայրկյան:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե եւ երեք բրոնզե մեդալներով ավարտեց պայքարը մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի առաջատար ըմբիշներից, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), արծաթե մեդալ նվաճեց Վազգեն Թեւանյանը (70 կգ), բրոնզե մեդալակիրներ դարձան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում