Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում քիչ հետո ռինգ դուրս կգան +92 կգ քաշային կարգի եզրափակիչի մասնակիցներ, Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը եւ 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն Մարկ Պետրովսկին։
24-ամյա հայ բռնցքամարտիկի քաշը 104 կգ է, 22-ամյա ռուսաստանցունը՝ 97 կգ։
Չեմպիոնը կստանա 100 հազար դոլար, փոխչեմպիոնը՝ 50 հազար դոլար։
Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային: 1/8 եզրափակիչում հայ մարզիկը 4:1 հաշվով հաղթել է կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակիչում էլ տպավորիչ հաղթանակ տարել ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում Չալոյանը բացահայտ առավելությամբ 5։0 հաշվով հաղթել է երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաեւին:
Դավիթ Չալոյանն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից ունեցել էր 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում