23:51  ,  1 նոյեմբերի, 2021

Մ23 ԱԱ․ Դավիթ Օվասապյանը եզրափակիչում է

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության առաջին օրը եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի թիմի անդամ, 130 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Օվասապյանը։

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտերում կպայքարի բրոնզե մեդալի համար գոտեմարտումելու իրավունքի համար։

Աշոտ Մխիթարյանը (55 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) ավարտել են պայքարը մեդալների համար։

Նոյեմբերի 2-ին մրցագորգ դուրս կգան 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգերի ըմբիշները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում