17:01  ,  29 հոկտեմբերի, 2021

ԱԱ․ Վահե Բադալյանի հաղթական մեկնարկը՝ 5։0 (ֆոտո)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանի 3 ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս եկավ 54 կգ քաշային Վահե Բադալյանը, որի մեկնարկը հաղթական էր։ Նա 1/16 եզրափակիչում  մրցեց  չինական Տայպեն ներկայացնող Յու-Հանգ Լինի հետ եւ հաղթանակ տարավ 5։0 հաշվով։

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Կարեն Տոնականյանը (60 կգ)։ 1/16 եզրափակիչում Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակրի մրցակիցը կլինի Մալիի ներկայացուցիչ Աբդուլ-Քարիմ Բաթիլը:

Հիշեցնենք, որ 1/32 եզրափակիչը Տոնականյանը շրջանցեց առանց պայքարի, քանի որ նրա մրցակիցը վարակվել էր կորոնավիրուվ եւ չէր ներկայացել մենամարտին։

Ավելի ուշ ռինգ դուրս կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արման Դարչինյանը (71 կգ): Մեկնարկային 1/16 եզրափակիչում Դարչինյանն ուժերը կչափի ղրղզ Նուրդարին Ռուստամբեկի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում