12:22  ,  24 հոկտեմբերի, 2021

Սուլշեր․ Կավանիի եւ Ռոնալդուի հետ աշխատելու հնարավորությունը ներշնչանք է հաղորդում

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ թիմը մրցաշրջանի ընթացքում դեռ կառաջադիմի։

«Ես սպասում եմ, որ մենք ավելի կհզորանանք։ Էդինսոն Կավանին ու Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներն են մրցակցի տուգանային հրապարակում իրենց գործողություններով։ Նրանց նման ֆուտբոլիստների հետ աշխատելու հնարավորությունը ներշնչանք է հաղորդում։

Հիմա պետք է ներթիմային հավասարակշռություն գտնենք։ Կարեւոր է, թե ինչքան լայն կկարողանանք օգտագործել խաղադաշտը, քանի որ ունենք նաեւ հրաշալի վինգերներ։

Նախորդ հանդիպումներում որոշակի քանակի միավորներ կորցրել ենք, եւ դա մեզ չի ուրախացնում։ Պետք է առաջ շարժվել։ Չենք կարող մեզ թույլ տալ ժամանակ կորցնել անցյալի բացթողների վրա։

Պրեմիեր լիգայում եւ Չեմպիոնների լիգայում մրցակցության մակարդակն այնքան բարձր է, որ կենտրոնացման չնչին կորուստի դեպքում պատժվում ես, բայց ես ակնկալում եմ, որ առաջիկա ամիսներին մենք կավելացնենք։ Ռոնալդուն մեր թիմում է ընդամենը 1 ամիս, Ջեյդոն Սանչոն՝ 2 ամիս։ Ռեշֆորդը նոր է վերադարձել, Կավանին նույնպես տեւական ժամանակ չի խաղացել։ Առաջիկա ամիսներին նրանք ավելի կհզորացնեն թիմը»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ