23:55  ,  20 հոկտեմբերի, 2021

Կուման․ Հասկանում եմ մարդկանց, որոնք դժգոհ գնացին տուն

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ամփոփել է 1։0 հաշվով հաղթանակը Կիեւի «Դինամոյի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում։

«Ընդմիջումից հետո ունեցանք գոլ խփելու երեք բացահայտ հնարավորություն։ Չի կարելի այդքան հաճախ ներել մրցակցին։ Ռիսկի տակ էին մեր գլուխները։

Բարեբախտաբար, մենք կատարյալ խաղացինք պաշտպանությունում։ Բայց միշտ հնարավոր է բաց թողնել մեկ գոլ։ Պետք է բոլոր հարցերը հանել ավելի շուտ։  Մենք գերազանցում էինք մրցակցին։ Խաղի 60 րոպեից հետո հաշիվը պետք է լիներ 2։0 կամ 3։0։

Ես հասկանում եմ մարդկանց, որոնք դժգոհ գնացին տուն։ Ես համաձայն եմ նրանց հետ։ «Բարսելոնան» այսպիսի խաղում, այսքան գոլային պահերից հետո պետք է ավելի շատ գոլ խփած լիներ»,- Կումանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ կատալոնական թիմի միակ գոլն առաջին խաղակեսում խփել է իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում