15:55  ,  20 հոկտեմբերի, 2021

Մեսիի եւ Ռոնալդինյոյի ջերմ հանդիպումը «Պարկ դե Պրենսում»

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն ջերմ հանդիպում են ունեցել փարիզյան ակումբի «Պարկ դե Պրենս» ստադիոնում գերմանացի «ՌԲ Լայպցիգի» դեմ հանդիպումից առաջ։

Ֆուտբոլիստները միասին խաղացել են կատալոնական «Բարսելոնայում»։ Ռոնալդինյոն ՊՍժ-ի ֆուտբոլիստ է եղել 2001-2003 թվականներին մինչեւ «Բարսելոնա» տեղափոխվելը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում