Չեմպիոնների լիգայում խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին A, B, C, D խմբերում ընդգրկված թիմերը։
A խմբում ֆրանսիական ՊՍԺ-ն ընդունեց գերմանական «ՌԲ Լայպցիգին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ փարիզյան թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
ՊՍԺ-ն 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է 6 միավոր վաստակած Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը 5։1 հաշվով հաղթել էր բելգիական «Բրյուգեին»։
B խմբում անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալվեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին» եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 9 միավորով առաջատարն է։ Երկրորդ տեղում է «Աթլետիկոն», որն ունի 4 միավոր։
D խմբում Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» 3։1 հաշվով հաղթեց Տիրասպոլի «Շերիֆին», Մադրիդի «Ռեալը» 5։0 հաշվով պարտության մատնեց Դոնեցկի «Շախտյորին»։ Խմբի առաջատարներն են «Շերիֆն» ու «Ռեալը»՝ 6-ական միավոր։
Չեմպիոնների լիգա, երրորդ տուր, հոկտեմբերի 19
A խումբ
ՊՍԺ - «ՌԲ Լայպցիգ»՝ 3։2 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 9, Լիոնել Մեսի,67, 74, 11մ - Անդրե Սիլվա, 28, Նորդի Մուկիելե, 57
Չիրացրած 11մ՝ Մբապե, 90+4
«Բրյուգե» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։5 (տեսանյութ)
Հանս Վանակեն, 81 - Ժոաու Կանսելու, 30, Ռիյադ Մահրեզ, 43, 11մ, 84, Կայլ Ուոլքեր, 53, Քոուլ Փալմեր, 67
B խումբ
«Աթլետիկո» - «Լիվերպուլ»՝ 2։3 (տեսանյութ)
Անտուան Գրիզման, 20, 34 - Մոհամեդ Սալահ, 8, 76, Նաբի Կեյտա, 13
Հեռացում՝ Անտուան Գրիզման, 52
«Պորտու» - «Միլան»՝ 1։0
Լուիս Դիաս, 65
C խումբ
«Այաքս» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 4։0 (տեսանյութ)
Մարկո Ռոյս, 11, ինքնագոլ, Դեյլի Բլինդ, 25, Անտոնի, 57, Սեբաստիեն Ալեր, 72
«Բեշիկթաշ» - «Սպորտինգ»՝ 1։4 (տեսանյութ)
Կայլ Լարին, 24 - Սեբաստիան Կոատես, 15, 27, Պաբլո Սարաբիա, 44, Պաուլինյու, 89
D խումբ
«Ինտեր» - «Շերիֆ Տիրասպոլ»՝ 3։1 (տեսանյութ)
Էդին Ջեկո, 34, Արտուրո Վիդալ, 58, Ստեֆան Դե Վրեյ, 67
«Շախտյոր Դոնեցկ» - «Ռեալ Մադրիդ»՝ 0։5 (տեսանյութ)
Սերգեյ Կրիվցով, 37, ինքնագոլ, Վինիսիուս, 51, 56, Ռոդրիգո, 64, Քարիմ Բենզեմա, 90+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում