Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 22-րդ տուրում «Աստանան» սեփական խաղադաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազի» նկատմամբ:
Դաշտի տերերի երկրորդ գոլը հանդիպման 7-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը մեկնարկային կազմում հանդես եկավ 72 րոպե: Դա 28-ամյա Բարսեղյանի 6-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:
«Աստանայից» առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Մարին Տոմասովը:
«Աստանան» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և մեկ միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Տոբոլից»: «Տարազը» 25 միավորով 11-րդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում