10:57  ,  24 սեպտեմբերի, 2021

Խամես Ռոդրիգես. Նոր հնարավորություն ապրել ու վայելել (ֆոտո)

Քաթարի «Էր-Ռայանի» նորեկ Խամես Ռոդրիգեսը խոսել է իր տեղափոխթւյան մասին: Նոր թիմում 30-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:

«Նոր հնարավորություն ապրել ու վայելել: Շնորհակալ եմ «Էր-Ռայանին» ինձ այսպիսի փորձ նվիրելու համար»,- թվիթերյան աջում գրել է Խամես Ռոդրիգեսը:

Հիշեցնենք, որ կոլումբացու նախորդ ակումբն էր անգլիական «Էվերտոնը», որի կազմում այս մրցաշրջանում նա ոչ մի պաշտոնական հանդիպման չի մասնակցել։ Նա 2020 թվականի սեպտեմբերին էր միացել «Էվերտոնին», որի կազմում մասնակցել է 26 հանդիպում, դարձել 6 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում