Իտալական «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, դուբլի հեղինակ դառնալով Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (5:1), գրանցել է յուրահատուկ ցուցանիշ:
Պելեգրինին պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլերում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իտալական մամուլի համաձայն՝ առաջիկայում 25-ամյա ֆուտբոլիստը կերկարաձգի «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը:
Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» փոխարինողների թվում էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: C խմբի մյուս խաղում նորվեգական «Բուդե-Գլիմտը» տանը 3:1 հաշվով հաղթել էր ուկրաինական «Զարյային»:
— AS Roma English (@ASRomaEN) September 16, 2021
With his goal tonight, @LorePelle7 becomes the first player to score in the main phase of all three current European club competitions!
#UCL #UEL #UECL pic.twitter.com/Wu11RFDqeZ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում