16:50  ,  2 սեպտեմբերի, 2021

Լեգենդար բռնցքամարտիկը սեռական բռնության զոհ է դարձել 13 տարեկանում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Հոյան պատմել է, որ իրեն բռնաբարել են 13 տարեկանում։

«Ինձ բռնաբարել են 13 տարեկանում։ Դա մի կին է արել։ Նա ինձանից շատ ավելի մեծ էր՝ մոտ 35 տարեկան։ Դա տեղի է ունեցել Հավայան կղզիներում բռնցքամարտի մրցաշարի ժամանակ։ Այսպես ասած, ես ոչ թե կորցրել եմ կուսությունը 13 տարեկանում, այլ ինձ զրկել են դրանից»,- ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է Los Angeles Times։

Հիշեցնենք, որ 48-ամյա Դե Լա Հոյան ռինգ կվերադառնա սեպտեմբերի 11-ին և կմենամարտի UFC-ի նախկին չեմպիոն Վիտոր Բելֆորդի հետ։ Ամերիկացին նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում