«Միլանը» հաղթանակով մեկնարկեց Ա Սերիայի նոր մրցաշրջանում։ Առաջին տուրում իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը Ջենոայում մրցեց «Սամպդորիայի» հետ եւ առավելության հասան 1։0 հաշվով։ Միակ գոլն արդեն 9-րդ րոպեին րոպեին խփեց իսպանացի հարձակվող Բրաիմ Դիասը։
Նորամուտն իտալական թիմում նշեց ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն, որը մեկնարկային կազում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Միլանը» 3 միավորով հավասարվեց «Ինտերին», «Ռոմային», «Լացիոյին», «Նապոլիին», «Բոլոնիային», «Սասուոլոյին» եւ «Ատալանտային»։
Իտալիայի առաջնություն, առաջին տուր
«Սամպդորիա» - «Միլան»՝ 0։1 (տեսանյութ)
Բրաիմ Դիաս, 9
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում