Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը թուրքական «Տրաբզոնսպորի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։
«Չեմպիոնների լիգայի որակավորման մակարդակի մրցակից է «Տրաբզոնսպորը»։ ճնշումը մեծ էր։ Եթե որեւէ մեկը կարծում էր, որ «Ռոմայի» համար հեշտ է լինելու, սխալվում էր։ Ֆանատները կարեւոր դերակատարում ունեցան՝ ստեղծելով հրաշալի մթնոլորտ։
Անհանգստացնում է այն, որ բազմիցս հասանք տուգանային հրապարակ, սակայն գոլով չէր ավարտվում, իսկ որոշ ֆուտբոլիստներ ամբողջովին չէին հետեւում մարտավարական ծրագրին։
Բայց հավանեցի թիմի խաղը, մենք հաղթեցինք։ Առանց հաղթանակի էլ դրական զգացումներ կունենայի»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։
Պատասխան հանդիպումը Հռոմում տեղի կունենա օգոստոսի 26-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում