22:07  ,  18 օգոստոսի, 2021

Ցինցինատի. Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովը լքեց պքյարը ամերիկյան Ցինցինատիում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։

Երկրորդ շրջանում հայ թենիսիստը 3 սեթում պարտվեց 21-ամյա կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին՝ 7:6, 3:6, 4:6: Մրցախաղը տևեց 2 ժամ և 54 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգիրը Օժե-Ալյասիմին կվիճարկի իտալացի Մատեո Բերետինիի հետ:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Խաչանովը հաղթել էր հարավաֆրիկացի Կևին Անդերսոնին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում