13:33  ,  12 օգոստոսի, 2021

ԵԱ․ Դանիելյանը դարձյալ հաղթել է ադրբեջանցի մրցակցի և առաջատարների թվում է

Ռումինիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթել է ադրբեջանցի Խանիմ Բալադժաևային: Նախորդ տուրում նա ուժեղ էր գտնվել նաև Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ Զեյնաբ Մամեդյարովայից:

Երրորդ տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 3 միավոր և 4 շախմատիստուհիների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Չորրորդ տուրում Դանիելյանը սև ֆիգուրներով ուժերը կչափի ադրբեջանցի Գյունայ Մամադզադեի հետ:

Աննա Սարգսյանը երրորդ տուրում ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի հավաքականի անդամ Օլգա Գիրյայի հետ, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ են տարել, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտություն են կրել։

Առաջնության գլխավոր մրցավարն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Մասնակցում են 29 երկրների 117 մարզուհիներ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում