23:40  ,  4 օգոստոսի, 2021

«Բարսելոնան» պարտվեց Ավստրիայում

Նոր մրցաշրջանին պատրատվող «Բարսելոնան» ու «ՌԲ Զալցբուրգն» ընկերական հանդիպում անցկացրին ավստրիական ակումբի ստադիոնում։ Կատալոնական թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ «ՌԲ Զալցբուրգի» կազմում աչքի ընկավ խորվաթ կիսապաշտպան Լուկա Սուչիչը։ 82-րդ րոպեին «Բարսելոնան» կարողացավ վերականգնել հավասարությունը դանիացի հարձակվող Մարտին Բրայթուայթի գոլի շնորհիվ, սակայն 90-րդ րոպեին ավստրիական թիմից հաղթական գոլի հեղինակ դարձավ ամերիկացի կիսապաշտպան Բրենդեն Աարոնսոնը։

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը օգոստոսի 15-ին կընդունի «Ռեալ Սոսիեդադին»։

Ընկերական հանդիպում

«ՌԲ Զալցբուրգ» - «Բարսելոնա»՝ 2։1

Լուկա Սուչիչ, 43, Բրենդեն Աարոնսոն, 90 - Մարտին Բրայթուայթ, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English