Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն այս ամռանը չի հեռանա փարիզյան ՊՍԺ-ից, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։
22-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Սպասվում է, որ հաջորդ ամռանը Կիլիան Մբապեն անվճար կմիանա Մադրիդի «Ռեալին»։
Մբապեն 2017-ին «Մոնակոյից» է տեղափոխվել ՊՍԺ։ Ֆրանսիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 31 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում