11:07  ,  28 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Իսպանացի մարզուհին ջերմային հարվածի պատճառով չի կարողացել ավարտել ելույթը

Իսպանացի թենիսիստուհի Պաուլա Բադոսան ջերմային հարվածի պատճառով չի կարողացել ավարտին հասցնել հանդիպումը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչում:

Առաջին սեթում իսպանուհին 3:6 հաշվով պարտվել է չեխ Մարկետա Վոնդրոուշովային, ինչից հետո չի կարողացել շարունակել մրցախաղը: Կիսաեզրափակիչում Վոնդրոուշովայի մրցակիցը կլինի ուկրաինացի Էլինա Սվիտոլինան:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով ջերմային հարվածի կասկածանքով հոսպիտալացվել են բազմաթիվ մարդիկ, կան նաև զոհեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English