09:10  ,  23 հուլիսի, 2021

«Իմ գեղեցիկ թագուհի». Ռոնալդուն նոր լուսանկար է հրապարակել ընկերուհու հետ

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում նոր լուսանկար է հրապարակել իր ընկերուհի, իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ: 10 ժամում լուսանկարը հավաքել է 10 միլիոնից ավելի «լայք»:

«Իմ գեղեցիկ թագուհի»,- լուսանկարին կից գրել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Ռոդրիգեսը միասին են 2016 թվականից, երբ ծանոթացել էին Մադրիդում գտնվող խանութներից մեկում: 2017թ․ նոյեմբերին 27-ամյա Ջորջինան դուստր էր ունեցել 36-ամյա ֆուտբոլիստից: Ռոնալդուն ունի չորս երեխա։ Նրա ավագ որդու մայրը հայտնի չէ։ Երկրորդ և երրորդ երեխաները ծնվել են փոխնակ մորից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում